Փորձել են սպանել իշխանական պատգամավորին հարվածած ալավերդցուն․ նոր մանրամասներ

Փորձել են սպանել իշխանական պատգամավորին հարվածած ալավերդցուն․ նոր մանրամասներ

«Հրապարակ»-ը գրել է․ «Երեկ գրել էինք, որ Ալավերդիում քաղաքական հողի վրա ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել, որից ժամեր հետո՝ մեկ այլ վայրում, կրակել են պատգամավորին հարվածած միջադեպի մասնակիցների վրա: «Հրապարակ»-ին դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: 

Ծեծկռտուքից հետո թեման շարունակվել է Ալավերդիի երկաթգծի կայարանի թաղամասում: Հաշվեհարդար տեսնելու եւ հարցին վերջնական «իտոգ» տալու համար միջադեպի մասնակիցներից Ալեքսանդր Մելիքյանը 5-6 անգամ կրակել է «հակառակորդներից» Զորայր Շահվերդյանի, եւ այդ պահին այդտեղ գտնվող այլ անձնանց ուղղությամբ: Ալեքսանդր Մելիքյանը փորձել է սպանել Զորայր Շահվերդյանին: Մեզ ասացին, որ նա է եղել Արեն Մկրտչյանին ենթադրաբար ծեծած ալավերդցին: Ըստ ամենայնի՝ իշխանամերձ շրջանակները փորձել են հաշվեհարդար տեսնել նրանից: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե»: