Գերեվարված զինծառայողի իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ է ներկայացվել

Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ՝ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
«Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Mediahub.am-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը փոխանցեց, որ հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել։
«Նրա իրավունքների պաշտպանության նպատակով մենք Եվրոպական դատարան արդեն դիմում ենք ներկայացրել։ Եվրոպական դատարան ներկայացված դիմումով պահանջվում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց. ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչև նրա հայրենադարձումը»,- ասել էր նա։