Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է Ուիլ Սմիթի ապտակը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ

Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է Ուիլ Սմիթի ապտակը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ

Հուլիսի 24-ին կատակերգու Քրիս Ռոքը կիսվել է իր կարծիքով Ուիլ Սմիթի չարաբաստիկ ապտակի մասին։ Դեպքը տեղի է ունեցել մարտին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ։

Ռոքը հրաժարվել է իրեն տուժող համարել այս իրավիճակում և նշել, որ կատարվածը անցյալում է:

«Նրանք, ովքեր ասում են, որ խոսքերը ցավեցնում են, երբեք բռունցքով չեն հարվածել դեմքին: Ես ինձ զոհ չեմ համարում: Այո, դեռ ցավում է: Բայց ես վերականգնվել եմ ու հաջորդ օրը գնացել աշխատանքի։ Քերծվածքով հիվանդանոց գնալն իմաստ չունի»։

Սմիթը ապտակել է Ռոքին՝ իր կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի հետ կատակելու պատճառով: Դերասանուհին տառապում է ալոպեկիայով, մինչդեռ Ռոքը նրան համեմատել է G.I. Jane-ի գլխավոր հերոսի հետ։

Միջադեպից հետո Սմիթը որոշում է կայացրել հեռանալ ակադեմիայից՝ ներողություն խնդրելով։ Ակադեմիայի տնօրենների խորհուրդը դերասանին տասը տարով արգելել է մասնակցել «Օսկարի» միջոցառումներին։ Նույն արարողության ժամանակ Սմիթը «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։