Վթար՝ Երևանում. «Ford Transit»-ը բախվել է երկաթե սյանը, գովազդային վահանակին ու բազալտե եզրաքարերին

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-իսահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և երկաթե սյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է բժշկական օգնությունից, իսկ 1 հոգու էլ տեղում բուժօգնությու են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա տապալված սյունը, գովազդային վահանակն ու փողոցում հայտնված լարերը հեռացրել անվտանգ վայր:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդի, հիվանդանոց տեղափոխվածի, տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի պտաճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը: