Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են

Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելուց հետո առաջին անգամ էի տեսակցության գնում:

Դժվար է պատկերացնել, որ Արմենի նման մարդը նույնիսկ մեկ օր կարող է բանտում անցկացնել, բայց դե իշխանությունն ամեն ինչ իր գարշելի պատկերացումներով է չափում և, ցավոք, Արմենը շարունակում է բանտում մնալ:

Մեկ այլ ՔԿՀ-ում` «Վարդաշենում» այսօր նաև Մամիկոն Ասլանյանին ու Նարեկ Մալյանին եմ տեսակցել:

Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են:

Այսօր նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված/կալանավորված անձանց գործով դատական նիստն էր, որով 11 անձ է անցնում` ճնշող մեծամասնությունը 18-19 տարեկան երիտասարդներ են:

Այս մարդիկ իրենց արդար պահանջը ձևակերպելիս ու իրենց հայրենիքի հետ տեղի ունեցածի հետ չհամակերպվելով բախվել են պետական բութ մեքենային, որի հետևանքով մի մասը նստած է, մի մասը` տնային կալանքում կամ վարչական հսկողության տակ` կարված գործի ներքո:

Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան»,- գրել է պատգամավորը։