Ո՞վ կփոխարինի «Ռեալի» լեգենդին․ ակումբը դիտարկում է ֆրանսիացի երիտասարդ պաշտպանին

Ո՞վ կփոխարինի «Ռեալի» լեգենդին․ ակումբը դիտարկում է ֆրանսիացի երիտասարդ պաշտպանին

Լենի Յորոն գլխավորում է Մադրիդի «Ռեալի» ցուցակը պաշտպան ձեռք բերելու հարցում։ Իր սոցցանցային էջերում հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իսպանական ակումբը նախատեսում է ձեռք բերել «Լիլի» պաշտպանին, որը նաև այլ ակումբների թիրախում է։

«Ռեալի» ավագ, պաշտպան Նաչոն 2023/24 մրցաշրջանից հետո կհեռանա որպես ազատ գործակալ, իսկ Յորոն մադրիդյան ակումբի համար առաջնահերթ թիրախն է այդ դիրքը ծածկելու համար:

Մադրիդի «Ռեալն» արդեն կապ է հաստատել խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կողմից մրցակցություն կա, քանի որ փարիզցիներն արդեն ցանկացել էին Յորոյին ձեռք բերել անցյալ հունվարին:

«2005 թվականին ծնված պաշտպանի համար «Լիլի» պահանջած գինը կարևոր կլինի հասկանալու համար, թե ուր է գնում ֆրանսիացին ամռանը»,- նշել է Ռոմանոն։