Իսլամ Մախաչևը փոխել է քաշային կարգը

Այն բանից հետո, երբ Ջեք Դելա Մադդալենան միավորներով գերազանցեց Բելալ Մուհամմադին և դարձավ UFC-ի նոր կիսամիջին քաշային կարգի չեմպիոն, պարզ դարձավ, որ Իսլամ Մախաչովը կպայքարի երկրորդ գոտու համար։ Միայն որևէ ֆանտաստիկորեն անհավանական սցենար կարող էր կանխել սա հիմա։ Եվ նորընտիր չեմպիոնն ինքը նույնպես պատրաստ է պայքարել Իսլամի դեմ։ Դելա Մադդալենան նույնիսկ պլանավորում է իր հաջորդ մենամարտն անցկացնել օգոստոսին Ավստրալիայում, որտեղ, ենթադրաբար, կարող է տեղի ունենալ UFC 319 մրցաշարը։
Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը փոխել է քաշային կարգում։
Նա ազատել է չեմպիոնական տիտղոսը թեթեւ քաշային կարգում եւ հանդես կգա կիսամիջին քաշային կարգում (մինչեւ 77 կգ)։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է UFC նախագահ Դանա Ուայթը։
33-ամյա Իսլամ Մախաչեւ կիսամիջին քաշային կարգում մենամարտ կանցկացնի 28-ամյա ավստրալացի Ջեք Դելա Մադալենայի հետ։
Իսլամ Մախաչեւը MMA-ում տարել է 27 հաղթանակ, կրել 1 պարտություն։ Մադալենան ունի 18 հաղթանակ, 2 պարտություն։
Թեթեւ քաշային կարգում տիտղոսը հունիսի 29-ին Լաս Վեգասում կվիճարկեն կիսաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 66 կգ) UFC-ի նախկին չեմպիոն Իլիա Տոպուրիան եւ թեթեւ քաշային կարգում նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան։