Բժիշկը հորդորել է նախաճաշին հրաժարվել որոշ մթերքներից

Բժիշկը հորդորել է նախաճաշին հրաժարվել որոշ մթերքներից

Նախաճաշին չպետք է սենդվիչներ ուտել երշիկով և որոշ այլ հայտնի մթերքներով, ասել է դիետոլոգ և հոգեթերապևտ Միխայիլ Գինզբուրգը «Գազետա»-ին։

Պետք չէ առավոտը սկսել երշիկով սենդվիչներով, քանի որ վերամշակված միսը չի կարելի առողջ դիետիկ արտադրանք անվանել, բացատրել է Գինզբուրգը։ «Բացի այդ, մսամթերքը պարունակում է տրանս ճարպեր, որոնց ավելցուկը սննդակարգում լուրջ առողջական խնդիրներ է առաջացնում»,- հավելել է նա։

Դիետոլոգը մարդկանց հորդորել է նաև նախաճաշին խուսափել լուծվող շիլաներից և չոր նախաճաշերից։ «Արագ պատրաստվող շիլայի մեջ առողջարար ոչինչ չկա, և շաքարը հաճախ գլխավորում է բաղադրիչների ցանկը: Նույնը չոր նախաճաշի դեպքում», - զգուշացրել է բժիշկը:

Վերջում Գինզբուրգը հայտարարել է, որ առավոտը մեկ բաժակ սուրճով սկսելը նույնպես վնասակար է։ Ըստ նրա՝ դատարկ ստամոքսին խմած այս ըմպելիքը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռում, իսկ արդյունքում՝ այրոց ու գաստրիտների սրացում։