Ինչի՞ վրա է Փաշի նյանի հույսը

Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում հայկական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների մասին, որոնք, որպես կանոն, հերքում են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:
Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։
Վարչապետի աշխատակազմը շաբաթ օրը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արդեն ողջունել է Հայաստանի այս առաջարկությունը:
Հենց այսքանով էլ այս պատմությունը կավարտվի:
Բաքուն մանիպուլյացիաների դիմում է մտածված՝ էսկալացիայի հիմք ստեղծելու կամ շանտաժով Հայաստանից նոր զիջումներ կորզելու նպատակով:
Եթե Ալիևը հետաքննության մեխանիզմներ ստեղծելու ցանկություն ունենար, հետևողականորեն չէր ձգտի առանց միջնորդների, երկկողմ բանակցությունների ինստիտուտի ներդրմանը, որին նա, ի վերջո, հասավ անցյալ տարի դեկտեմբերին:
Ուժային դիսբալանսի պայմաններում երկկողմ բանակցությունները Հայաստանի համար ծուղակ են, որովհետև գործընթացում գերիշխող են դառնալու ոչ թե միջազգային սկզբունքները կամ բալանսը, այլ հենց ուժային դիսբալանսը, երբ Հայաստանին այլ բան չի մնում, քան Բաքվի միակողմանի պահանջները կատարելը:
Տավուշում կատարվածն ասվածի լավագույն ապացույցն է:
Հիմա Փաշինյանը ծուղակից փորձում է դուրս գալ, ու հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է հույսը:
Վահրամ Բագրատյան