Հայտնի երգչուհին նկարահանման հրապարակում վնասվածք է ստացել

Երգչուհի Նատալյա Պոդոլսկայան StarHit-ին տված հարցազրույցում խոսել է «Սառցե դարաշրջան»-ի նոր եթերաշրջանի նկարահանման հրապարակում ստացած վնասվածքի մասին:
Նա նախագծին մասնակցում է գեղասահորդ Դմիտրի Սալովյովի զուգընկերությամբ: Դերասանուհին նշել է, որ հենց նախագծի սկզբում կոտրել է կզակը եւ երեք կար է արվել, սակայն մտադիր է շարունակել մասնակցությունը նախագծին: Պոդոլսկայան շնորհակալ է նաեւ ընտանիքին, որ չեն խնդրում հեռանալ նախագծից:
Մարզման ժամանակ Պոդոլսկայան մեծ արագությամբ բախվել է ծրագրի մյուս մասնակիցների՝ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւայի եւ բլոգեր Դանյա Միլոխինի հետ։