Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Սումի քաղաքի կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման մասին (տեսանյութ)

Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքի վարչակազմը երկուշաբթի՝ հուլիսի 3-ին, հայտարարել է մարզկենտրոնի բնակելի և վարչական շենքերի վրա չորս անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին։ Այս մասին ասվում է քաղաքային իշխանությունների ֆեյսբուքյան էջում։
Սումիում պայթյուններ են լսվել ուկրաինական ժամանակով մոտ 10:48-ին։ Ժամը 10։51-ին ահազանգ է ստացվել Սումիի շրջանում։ Սումիի ղեկավար Ալեքսանդր Լիսենկոն հայտնել է, որ քաղաքում գործում է հակաօդային պաշտպանություն։
Տեսանյութն՝ այստեղ