Վթար՝ Արագածոտնում. բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավորներից մեկը երեխա է

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Անանիա Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 20-ամյա Գևորգ Քերոբյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի , որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը։