Ադրբեջանցի ֆուտբոլիստը Երևան է գալո՞ւ

Ադրբեջանցի ֆուտբոլիստը Երևան է գալո՞ւ

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին Հայաստանի «Արարատ-Արմենիան» վաղը կհյուրընկալի Ալբանիայի «Էգնատիա» ֆուտբոլային ակումբին։
Ադրբեջանական մամուլը գրում է, թե Երևանում կայանալիք հանդիպմանը ներկա է լինելու նաև ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլին։

MediaHub-ը տեղեկությունը ճշտեց հայաստանյան ակումբից։ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Անահիտ Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղեկությունը դեռ հստակ չէ։

«Նախնական տեղեկությունը, որը երեկ եմ ստացել, չէր հաստատում նրա ժամանելը։ Ես նորից կճշտեմ այս տեղեկությունը, որովհետև սա միայն մեր կողմից չէ, որ պետք է հաստատվի, կհասկանամ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում վիզա ստանալու մասով ու կտեղեկացնեմ», -ասաց նա։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Մուտքն ազատ է։

Լիաննա Թորոսյան