Խաչատուրովի գործով դատական նիստը հետաձգվել է․ Օհանյան
Գրիգորի Խաչատուրովի գործով նիստը հետաձգվել է, որովհետև այս փուլում պետք է դատավորին բացարկ ներկայացվեր և լրացուցիչ հիմքեր էին պետք բացահայտելու և նշելու գրավոր բացարկի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, այս վեց ամսվա նիստերի ընթացքում գրեթե յուրաքանչյուր օր խախտվել է դատավորության ընթացակարգերը։
«Քաղաքական որոշակի հանձնարարություններ և առաջադրանքներ կան, որ նշված անձանց կալանքի տակ պահեն։ Նույնիսկ երբ խափանման միջոցի ժամկետը չի ավարտվել, իրենք դատավորություններ կամ դատական նիստեր են անցկացրել»,- ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում