Հին մարդիկ 2 միլիոն տարվա ընթացքում գլխավոր գիշատիչներն են եղել

Թել Ավիվի համալսարանի մարդաբանները պարզել են, որ հին մարդկանց սննդակարգում հիմնականում միս է եղել։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է American Journal of Physical Anthropology ամսագրում․ գրում է News.am-ը։
Հետազոտողները նման եզրակացության հանգել են ավելի վաղ 25 ուսումնասիրությունների վերլուծությունից հետո: Վերլուծության ընթացքում գիտնականները ենթադրել են, որ մոտ 12 հազար տարի առաջ մարդը ամենաբարձր կատեգորիայի գիշատիչ է եղել, եւ 2 միլիոն տարի մարդկանց նախնիները հիմնականում մսով են սնվել, որից հետո նրանք սկսել են անցնել ավելի բազմազան սննդակարգի:
Մարդաբանները դա կարողացել են ապացուցել պալեոլիթյան մնացորդներում հայտնաբերված գործիքների, միկրոտարրերի հետքերի եւ ազոտի իզոտոպների օգնությամբ: Բացի այդ, այլ հատկանիշներ եւս ցույց են տվել, որ մարդը գիշատիչ է։ Օրինակ՝ մարդիկ ունեն ավելի շատ ճարպի պաշարներ, որոնք կարող են արագ վերածվել էներգիայի։ Մյուսների մոտ ամենակեր ճարպային բջիջները քիչ են եւ ավելի մեծ, քան մարդկայինը:
Մարսողական համակարգը նույնպես կասկածելիորեն նման է գիշատիչ կենդանիների համակարգին։ Մարդու ստամոքսը թթու է արտադրում, որը կարող է քայքայել սպիտակուցները եւ ոչնչացնել մսի մեջ հայտնաբերված վնասակար բակտերիաները: Դա համարվում է նաեւ գիշատիչներին բնորոշ հատկանիշ։