Բաքվի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել

Բաքվի հինգհարկանի բնակելի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ կանչին ի պատասխան ներգրավվել են ԱԻՆ պետական հրշեջ ծառայության հրշեջները և Բաքվի տարածաշրջանային կենտրոնի համապատասխան փրկարար ուժերը։
Հրդեհը մարվել է, տուժածների մասին տեղեկատվություն չկա: