Փաշինյանը պատրա՞ստ է հանդիպել Վարդան Օսկանյանին ու ՀՀ նախկին ղեկավարներին

Ասել եմ, որ կաշկանդվածություն չունեմ ՀՀ նախկին ղեկավարներին հանդիպելու, պատերազմից հետո էլ ԼՂ-ից նման առաջարկություն եղել է։ Հիմա էլ, եթե նման նախաձեռնություն լինի, ապա ես կարձագանքեմ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի վերջին հայտարարություններին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է հանդիպել վերջինիս։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բոլոր նախկին ԱԳ նախարարները կարող են նման հայտարարություններ անել, բայց եթե պետք էր բեկում մտցնել, ապա, իր կարծիքով, Օսկանյանը կարող էր իր պաշտոնավարման ընթացքում այդ բեկումը մտցնել։ 

«Ես գնահատականներ տվել եմ Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանի վարած քաղաքականությանը, մասնավորապես, Մադրիդյան սկզբունքներին։ Իր հայտարարություններին ես հետևում եմ, և ասեմ, որ օգտակար որևէ բան այդտեղ չեմ տեսել»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։