Բնավորության և թեյի ընտրության կապը․ թեյի տարածված տեսակներ

Թեյի ծագման և բացահայտման մասին պատմությունները բազմազան են։ Չնայած դրանց բարդ և խճճված լինելուն՝ մի բան հստակ է․ այն յուրահատուկ և տարածված ըմպելիք է ամբողջ աշխարհում։
Թեյն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Եթե թվարկենք, ապա կարելի է մեկ ամբողջ աշխատություն գրել դրա ազդեցությունների մասին։ Այն հրաշալի է վայելել տարվա ցանկացած եղանակին, քանի որ հնարավոր է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկիր թեյ ըմպելու և մատուցելու իր յուրահատուկ մշակույթն ունի, և բոլորն էլ տարբերվում են միմյանցից իրենց առանձնահատկություններով։ Թեյի տեսակները նույնպես բազմազան են։ Դրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իր առասպելական պատմություններով։ Իսկ գիտե՞ք, որ ձեր սիրելի թեյը շատ բան կարող է պատմել ձեր մասին։
Կանաչ Թեյ
Պարբերաբար կանաչ թեյի օգտագործումը կարող է խթանել մի շարք հիվանդությունների բուժմանը և կանխարգելմանը։ Կանաչ թեյը ունի մի շարք օգտակար հատկություններ։
Բացի այն, որ թեյը հրաշալի միջոց է առողջությունը պահպանելու համար, թեյի այս տեսակը նաև ունի երիտասարդացնող ազդեցություն և հրաշալի է ազդում ատամների վրա։
Թեյի հանգստացնող հատկանիշը հատուկ է մարդկանց այն տեսակին, ովքեր սիրում են կյանքից ստանալ լավագույնը։ Կանաչ թեյ սովորաբար նախընտրում են վառ անհատականություն և դրական էներգիա ունեցող մարդիկ։
Սև Թեյ
Թերևս թեյի ամենատարածված և սիրված տեսակներից է սև թեյը։ Այն հրաշալի ազդեցություն ունի միկրոֆլորայի վրա, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, պահպանում է բերանի խոռոչի առողջությունը, կանխարգելում է մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, դիաբետը, նվազեցնում է արթրիտի զարգազման հավանականությունը։
Երկար կարելի է խոսել սև թեյի դրական ազդեցությունների մասին, չնայած թվում է թե այն շատ պարզ է, դասական և շատ բան չկա ասելու։
Սև թեյի սիրահարները ինչ-որ չափով նման են իրենց ընտրությանը․ նրանք պարզ են, բայց միևնույն ժամանակ բարդ և համարձակ։ Թեյի այս տեսակի սիրահարները սիրում են կատարելություն ամեն ինչում։ Կոճապղպեղով Թեյ
Կոճապղպեղով թեյը համարվում է էկզոտիկ և համեղ ըմպելիք, սակայն այն ոչ բոլորի քիմքին է հաճո։ Դրա առանձնահատկություններից են հրապուրիչ, հանգստացնող և տաքացնող հատկությունները։
Թեյի այս տեսակը նաև շատ օգտակար է մարսողության, նյութափոխանակության համար, ինչպես նաև հրաշալի կերպով ամրապնդում է իմունիտետը։ Կոճապղպեղով թեյի սիրահարները հանգիստ բնավորությամբ մարդիկ են, սակայն նրանք երբեմն կարող են շատ <<կծու>> լինել մի շարք հարցերում։ Ընդհանուր առմամբ նրանք հանդուգն են և համարձակ։
Անանուխով Թեյ
Դժվար է ընդհանրացնել անանուխով թեյի սիրահարներին, քանի որ ի տարբերություն մնացած տեսակների այն մի փոքր հակասական է։ Քաղցր, բայց միևնույն ժամանակ սուր համային ընդգծվածություն պարունակող թեյն օգտակար է ստամոքսի ցավին, կենտրոնացնում է, ազատում է սթրեսից և գլխացավից։
Անանուխով թեյի սիրահարները սովորաբար ունեն հանգիստ բնավորություն և բարձր պատասխանատվությամբ են մոտենում ցանկացած խնդրի։
Մրգային Թեյ
Մրգային թեյերը լի են բազմաթիվ վիտամիններով և հակաօքսիդանտներով։ Դրանք հրաշալի միջոց են օրգանիզմը տոքսիներից մաքրելու և իմունային համակարգը բարելավելու համար։
Առհասարակ մրգային միքսեր նախընտրողները էկզոտիկ, տարբերվող և յուրահատուկ մարդիկ են։ Սակայն կախված մրգի ընտրությունից, այն կարող է ավելի մանրամասն բնութագրել ձեր տեսակը։ Օրինակ, խնձորով թեյ սիրում են ավելի շռայլ և իմպուլսիվ մարդիկ, մինչդեռ նարնջի համի սիրահարները համբերատար են, զիջող և կշռադատված բնավորությամբ։