Նավթի գների թանկացումը բացասաբար է ազդում Եգիպտոսի վրա․ Թարեք Էլ Մոլա

Նավթի գների թանկացումը բացասաբար է ազդում Եգիպտոսի վրա, կիրակի Sky News Arabia հեռուստաալիքի եթերում հայտնել է այդ երկրի նավթի նախարար Թարեք Էլ Մոլան, հաղորդում է Reuters-ը:
«Ամբողջ աշխարհն է տառապում նավթի ներկայիս գների հետեւանքով: Մենք հույս ունենք, որ դա երկար չի տեւի: Մենք նաեւ լիահույս ենք, որ գազի արտահանումը մասամբ կփոխհատուցի նավթի ու նավթամթերքի ներկրման ծախսերը»,-հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը: