Բժիշկը նշել է, թե որ դեպքերում է տղամարդուն հակացուցված ինտիմ հատվածում մազահեռացումը

Բժիշկը նշել է, թե որ դեպքերում է տղամարդուն հակացուցված ինտիմ հատվածում մազահեռացումը

Մաշկաբան Նատալյա Շչեպլեվան Gazeta.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ այս կոսմետիկ պրոցեդուրան հակացուցված է ինտիմ հատվածում ցան ունեցող տղամարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստվում են արևայրուք ընդունել։

«Անհնար է էպիլյացիա անել ինտիմ հատվածի ցաներով (բծեր, պզուկներ, նորագոյացություններ): Ինչ վերաբերում է շաքարի մածուկով մազահեռացմանը, ապա այն չի կարելի կատարել արևայրուքից հետո երկու շաբաթվա ընթացքում»,- պարզաբանել է մասնագետը։