«Երևանի ավտոբուս»-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմո՞ւմ են գրել․ մանրամասներ

Քիչ առաջ Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում եմ գրել ու հեռացել աշխատանքից։
«Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միեւնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»,- գրել է նա։
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ չկա նման բան, և վարորդները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը: Ճիշտ է՝ աշխատավարձերի հետ կապված խոսակցություն եղել է, բայց աշխատանքից ազատման դիմումներ մինչ այս պահը չեն ներկայացվել ընկերությանը։
Մանրամասները՝ շուտով։
Նարե Գնունի