Մի քանի տասնյակ մարդկանց կուտակումներ՝ մետրոյում․ ի՞նչ է արվում նման դեպքերում

Մի քանի տասնյակ մարդկանց կուտակումներ՝ մետրոյում․ ի՞նչ է արվում նման դեպքերում

Այսօր առավոտյան համացանցում տեսանյութեր հայտնվեցին՝ կապված մետրոյում առաջացած խայտառակ վիճակի հետ։ Տեսանյութերում երևում էր, որ մարդիկ մնացել են մետրոյի կայարանում, քանի որ վալիդատորները չեն աշխատում։ 

Երևանի Մետրոպոլիտենից MediaHub-ին հայտնեցին, որ խնդիրն առաջացել է Գարեգին Նժդեհ կայարանում և տևել է ընդամենը մեկ րոպե։

«Նույն տեսանյութն է տարածվում համացանցում։ Մեկ րոպե է համակարգը կախել, հետո մարդիկ արդեն արագ սպասարկվել են։ Եթե կադրերն ուշադիր նայեք, շատ մեծ կուտակումներ չեն եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

Դիտարկմանը, որ նման խնդիրներ հաճախ են առաջանում, այդ առումով իրենք անելիք չունե՞ն, Աննա Ասլանյանը պատասխանեց՝ երբ համակարգը երկար ժամանակով է խափանված մնում, իրենք թույլ են տալիս, որ մարդիկ անվճար անցնեն ու երթևեկեն մետրոյով։

«Իրավիճակային լուծումներ ենք առաջարկում, այլ բան անել չենք կարող»,- նշեց Ասլանյանը։

Նարե Գնունի