«Լկտի», «դուք եք»․ վեճ պատգամավորների միջև
Ձեր գեղեցիկ խոսքերը վերածվում են գեղեցիկ հայտարարությունների, ուրիշ ոչինչ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ այս պահին Փաշինյանի դեմ ակցիաներին մասնակցած քառասուն քաղբանտարկյալներ կան բանտերում։
Ի պատախսան նախ ՔՊ-ական Գևորգ Պապոյանը արձագանքեց՝ նշելով, որ ոստիկանները այդկերպ պետք է վարվեն բոլոր այն «լկտիների» հետ, որոնք քաղաքացիների մեքենաներ են ջարդում։
«Այո՛, այդ լկտիներին պետք է տապալել գետնին և համապատասխան տեղեր»,- նշեց նա։
Արեգնազ Մանուկյանն էլ արձագանքեց՝ դուք ինքներդ եք Ձեզ հիմա լկտի պահում։
«Դուք իրավունք չունեք քաղաքացիների մասին այդ կերպ խոսել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
ՔՊ-ականն էլ արձագանքեց՝ դուք եք լկտի, որովհետև ՀՀ քաղաքացու մարդու մեքենան ջարդող մարդուն պաշտպանում եք։
Մանրամասները՝ տեսանյութում։