Ռուսաստանը հնարավոր է հեռացվի 2024թ օլիմպիական խաղերից

Ռուսաստանը հնարավոր է հեռացվի 2024թ օլիմպիական խաղերից

Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հեռացվի 2024թ ամառային օլիմպիական խաղերից։

«Ինձ համար Օլիմպիական խաղերը նույնպես այս աշխարհաքաղաքական աշխարհի մի մասն են: Այն, ինչ կատարվում է այսօր, Ռուսաստանին չի դասում խաղաղասեր երկրների խմբին։ Վլադիմիր Պուտինը խախտում է միջազգային իրավունքը, չի ճանաչում միջազգային իրավունքի գոյությունը... Ստիպված ենք հաշվի առնել այդ հանգամանքը», - Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավարի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։

Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Տոնի Էստանգեն ասել է, որ վաղ է խոսել այդ մասին, քանի որ միջազգային օլիմպիական կոմիտեն դեռ որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ։