Չկա միջազգային որևէ կառույց, որ չընդունի, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է. Զոհրաբյան
Չկա միջազգային որևէ կառույց, որը չընդունի, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հարցադրում հնրեցրեց՝ ինչո՞ւ եվրոպական կառույցները ձայն չեն հանում.
«Իրենք բաց տեքստով ասում են՝ Նիկոլը մեր տղան է, ինչպես Զելենսկին։ Փաշինյանը Արևմուտքից ստացել է քարտ-բլանշ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ընդդիմանալ այս կամ այն կերպ, ձայները կտրելու համար՝ կա՛մ կկալանավորեն, կա՛մ կվախեցնեն։ Մի օր Փաշինյանը չի լինելու, դատավորներ, մի օր դուք պատասխան եք տալու»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում