Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝  հրաձգային զենքից և  60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով

Արցախի Մարտունու շրջանում հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26-ն ընկած ժամանակահատվածում   Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և  60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
 
Հայկական կողմում տուժածներ չկան։ 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։