Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված 14-ամյա աղջիկը

Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված 14-ամյա աղջիկը

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:  

MediaHub-ի տեղեկություններով՝ աղջիկը տեղափոխվել է «Ուիգմոր» ԲԿ, նա ստացել է թևի կոտրվածք։ Նրա վիճակը գնահատվում է նորմալ։

Դեպքը տեղի է ունեցել հետիոտնային անցման վրա, ինչպես ավելի վաղ մամուլում գրվեց՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Նշենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և քաղաքացիները առաջին օգնություն են ցուցաբերել 14-ամյա աղջկան։

Մարիաննա Արամյան