Առանց Արցախի չկա Հայաստան. Սաղաթելյան
Օրվա իշխանությունը, պարզվեց, վիետնամցիներից էլ շատ աջակցություն ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Հետևողականորեն փորձում են հասարակությանը տրամադրել, որ այլ ելք չկա, այլ ճանապարհ չկա, որ եթե մենք պայքարենք Արցախի համար, ապա կկորցնենք նաև Հայաստանը, կունենանք նոր զոհեր, նոր կորուստներ: Եվ այլևս ամեն ինչ վերջացած է»,-ասաց պատգամավորը:
Ըստ նրա, ներկայիս իշխանությունները հասարակությանը տրամադրում են հուսալքության, որպեսզի կարողանան իրենց դավաճանական ծրագիրը հասցնեն ավարտին:
«Ակնհայտ է, որ այս իշխանությունների քաղաքական գիծը դա է: Բայց ամենակարևորը մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարց չէ: Արցախը կորցնելով կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն: Պետք է հասարկությանը ցույց տանք, որ սրանք ձեզ խաբելով, բթացնելով տանում են նոր ցեղասպանության և կոտորածի»,-եզրափակեց Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: