ՀՀ այցի դեպքում Պուտինը կձերբակալվի՞․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

ՀՀ այցի դեպքում Պուտինը կձերբակալվի՞․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է 1998 թ․ ստորագրված միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում (Հռոմի ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրայությանը համապատասխանության վերաբերյալ որոշումը։

«ՀՀ Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց 1998 թ․ հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց՝ 1998 թ․ հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում և 1998 թ․ հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,-որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Նա նաև հայտնեց՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն դատավորներ Թունյանը, Խունդկարյանը, Թովմասյանը։

Նշենք, որ այս համաձայնագրի վավերացմամբ՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնելու նաև կատարելու Միջազգային քրեական դատարանի որոշումները, ինչպիսին, օրինակ, վերջերս Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ ընդունած որոշումն է։