Վթար՝ Երևանում․ 25-ամյա վարորդն ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է բազալտե եզրաքարին, վիրավոր կա

Վթար՝ Երևանում․ 25-ամյա վարորդն ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է բազալտե եզրաքարին, վիրավոր կա

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արամայիս Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, բախվել ծառերին և հայտնվել դեսպանատան պարսպի մոտ՝ կանաչ «գազոնում»։ Գրել է «Շամշյանը»։ 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր վարորդին, մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները։