Լոռու և Տավուշի մարզերի տնտեսվարողների վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը կհաստատի Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին հարցը։
Համաձայն որոշման նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջա-նակներում վարկավորված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար վարկի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը ֆինանսական կառույցների կողմից՝ իրենց գնահատմամբ կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված և մարզպետի կողմից հաստատված՝ արտակարգ իրավիճակից տնտեսավարողի տուժելու փաստը հավաստող տեղեկանքի հիման վրա։
Նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող և 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում վարկավորված ագրոպարենային ոլորտում տնտեսավարողների համար՝ ֆինանսական կառույցների կողմից վարկի մարման ժամկետի, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետի մինչև մեկ տարի (ֆինանսական կառույցի գնահատմամբ) երկարաձգման անհրաժեշտությամբ։