Ասում էին՝ տղերքը հանուն ոչնչի զոհվեցին, ամեն ինչ արեցին, որ այդպես լինի․ զոհվածի մայր

Իշխանությունը ոչ մի բան չպահպանեց, այն, ինչ կարողացանք ստեղծել երեսուն տարի առաջ։ Այդ մասին այսօր՝ ՀՀ անկախության օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց  44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ մեր անկախությունն այս իշխանությունը զրոյացրեց, զրոյացրե՛ց միտումնավոր։ 

«Օրվա խորհրդից ոչ մի բան չեն թողել։ Ես չեմ հասկանում՝ ինչու իրենք նախորդ տարի եկանք, ծաղիկ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի շիրիմի առջև, այն մարդու, ում արածը ոչնչացրեցին։ Էն, որ ասում էին՝ տղերքը հանուն ոչնչի զոհվեցին, ամեն ինչ արեցին, որ այդպես լինի»,- նկատեց զոհվածի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։