Փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրում

Փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրում

Գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրում տեղի են ունեցել փոփոխություններ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն 10 տոկոսային կետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողների համար՝ մինչև 14 տոկոսային կետով:
Մթերման վարկերի ներգրավման համար ապահովման միջոցի չբավարարելու դեպքում 2022 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավել քան 2021 թ․ արտահանված արտադրանքի արժեքը։

2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։

Խաղողի մթերում իրականացնողների համար վարկի չափը կհաշվարկվի մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերի չափով, իսկ պտուղբանջարեղենի մթերումների նպատակով՝ մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերի չափով։

2020 թ տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները, իսկ 2021 թ․ տրամադրված վարկերի մայր գումարի և արտոնյալ ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս»։