Որևէ սպասելիք չունեմ ո՛չ ՔԿ ղեկավարից, ո՛չ այս իշխանությունից, բայց պետք է ծնողներին լսեն․ Հակոբյան
Անկեղծ, որևէ սպասելիք չունեմ ո՛չ ՔԿ ղեկավարից, ո՛չ այս իշխանություններից՝ որևէ հարցի օրինական լուծման իմաստով, բայց գոնե տղամարդկության և առհասարակ մարդկային արժեքների իմաստով ունեմ փոքր սպասելիք, որ ճիշտ կլինի իջնեն, 10-20 րոպե ծանոթանան պահանջներին և խոստանան որոշակի քայլեր... մարդատեղ դնեն էս մարդկանց։
Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանը՝ խոսելով կոմիտեի դիմաց ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողների պահանջների մասին, որոնք անտեսվում են գերատեսչության կողմից։
«Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս չի կարողացել էական որևէ գործ անել այս քրեական գործը ճիշտ ուղղությամբ տանելու մասով, բայց նա գոնե մեկ-մեկ իջնում էր, այս մարդկանց հետ խոսում էր»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: