Ո՞ւմ է հակացուցված կծու պղպեղը

Ո՞ւմ է հակացուցված կծու պղպեղը

Իտալիայի Միջերկրածովյան նյարդաբանության ինստիտուտի գիտնականները անվանել են չիլի պղպեղի հաճախակի օգտագործման առավելությունը, որն օգնում է երկարացնել կյանքը և 23 %-ով նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը, հաղորդում է EurekAlert-ը:

Հետազոտությանը մասնակցել են 22.811 մարդ, որոնց առողջական վիճակը հետազոտողների կողմից վերահսկվել է ութ տարի: Մասնագետները նշել են, որ նրանք, ովքեր կանոնավորապես կարմիր կծու պղպեղ են օգտագործել (շաբաթական չորս անգամ կամ ավելի), 40 %-ով ավելի քիչ են մահացել սրտի կաթվածից: Ուղեղի արյան մատակարարման խախտման հետ կապված մահվան ռիսկն էլ ավելի է նվազել: Միևնույն ժամանակ, պղպեղի պաշտպանիչ ազդեցությունը կախված չի եղել փորձարկվողների սննդակարգից:

Գիտնականները հաստատել են, որ սննդի մեջ կարմիր չիլի պղպեղ օգտագործելը ընդհանուր մահացության քանակը 13 տոկոսով կրճատում է հիմնականում սրտի հիվանդությունների կամ ինսուլտի պատճառով։

Վաղուց համարվում էր, որ պղպեղն ու համեմունքներն ընդհանուր առմամբ օգնում են տարբեր հիվանդությունների ժամանակ։

Պղպեղի համադրումը կիտրոնի հետ շատ օգտակար է։ Այն արդյունավետորեն թունազերծում է օրգանիզմը, խթանում նյութափոխանակությունը և արագորեն այրում ճարպերը։

Կծուն ունենալով մի շարք օգտակար և բուժիչ հատկություններ, ունի նաև հակացուցումներ և վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա։ Կծու պղպեղը խորհուրդ չի տրվում ուտել շաքարային դիաբետով հիվանդներին։ Այն հակացուցված է լյարդի խնդիրների դեպքում, աղիների հիվանդության ժամանակ և գաստրիտի ու խոցերի դեպքում։

Կծու պղպեղը կարող է վնասակար ազդեցություն թողնել ստամոքսի վրա։ Կծու պղպեղ օգտագործելիս, պետք է զգույշ լինեն նաև սրտի առիթմիա ունեցողները։