50 մլն-ական դրամ յուրաքանչյուր մարզին՝ հրետակոծությունից տուժած բնակիչներին օգնություն տրամադրելու համար

50 մլն-ական դրամ յուրաքանչյուր մարզին՝ հրետակոծությունից տուժած բնակիչներին օգնություն տրամադրելու համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին:

Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է այս երեք մարզերին (6 համայնքներ) հատկացնել 50.0 մլն-ական դրամ: