Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

«Վելեսի» առաջատար Արթուր Գալոյանը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարում նա ցույց է տվել Մոսկվա-Երևան ավիատոմսը։ Առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա՝ արդյո՞ք ֆուտբոլիստը Երևան է ժամանել Հայաստանի հավաքականի հետ կապված, թե՞ այցը կրում է զուտ անձնական բնույթ։ Բայց ArmSport-ի տեղեկություններով՝ Գալոյանը հայկական անձնագիր է ստացել ու հանդես կգա Հայաստանի հավաքականում։

22-ամյա Արթուր Գալոյանը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է, 2020 թվականից հանդես է գալիս «Վելեսում»։ Այս մրցաշրջանում Արթուրը ՖԱԼ-ի առաջնությունում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։