«MAN» ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով էլ հետո տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan

«MAN» ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով էլ հետո տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: 
 
 Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին: