Երևի ինձ տեղը չեք բերում․ թեժ խոսակցություն՝ քաղաքացու և Դումանյանի միջև
Այսօր կառավարության նիստից հետո, երբ լրագրողները փորձում էին զրուցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ, նրանց մոտեցավ մի քաղաքացի, որը դժգոհեց, որ նախարարն արդեն ութ ամիս է՝ իր պարտավորությունը չի կատարում, թեև օրենքը դա է թելադրում։
«Ես դասախոս եմ, իմ իրավունքները ոտնահարել է ձեր կուրսընկերը, և ութ ամիս է դուք քայլ չեք անում»,- նշեց քաղաքացին։
Դումանյանն արձագանքեց, թե չգիտի՝ ինչի մասին է խոսքը, քաղաքացին էլ արձագանքեց, թե ո՞նց չգիտի, հենց այդ է, որ անգիր գիտի։
«Թե չգիտեք էլ, լսեք»,- նշեց քաղաքացին։
Դումանյանն էլ արձագանքեց․
«Դուք ինձ երևի տեղը չեք բերում, սխալ հասցեով եք դիմում։ Ես որևէ մեկին չեմ ճանաչում, իմ ընկերը չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։