Վտանգավոր իրավիճակում ենք, մետրոպոլիտենում միջադեպ է եղել, բարեբախտաբար, զոհեր չունենք․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մի միջադեպի՝ կապված մետրոպոլիտենում առկա խնդիրների հետ։
Նա, մասնավորապես, նշեց, որ պետք է անիվները փոխվեն, վտանգավոր իրավիճակում ենք, վերջերս այնտեղ դեպք է տեղի ունեցել, բարեբախտաբար զոհեր չունենք։
Ավինյանը փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին կարգադրեց զբաղվել այդ հարցով։
Մանրամասները՝ տեսանյութում։