Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ տեղահանվեցին Արցախից․ Թրամփը նաև այլ բաներ է գրել

Միացյալ Նահանգների նախագահի Հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող «Truth» սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում է կատարել՝ քննադատելով իր մրցակից, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարրիսին։
«Կամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին ու բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Կամալա Հարրիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունը և էթնիկ զտումները, և մենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կվերականգնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»։