ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ․ Մենք սպասում ենք նոր խաղացողների

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն հայտնել է, որ փարիզյան ակումբն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ունենալու է մի քանի նորեկներ։
«Մեզ պետք են առավելագույն ուժեղ որակներով խաղացողներ, որպեսզի ամեն երեք օրը մեկ հանդիպումների ժամանակ ունենանք կազմի ռոտացիայի հնարավորություն։ Նորեկները պետք է լինեն տեխնիկապես շատ ուժեղ, քանի որ մեր դեմ հաճախ պաշտպանվում են ամբողջ թիմով։
Մենք սպասում ենք նոր խաղացողների։ Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք։ Նրանցից մի քանիսին ակումբը կվաճառի, քանի որ մարզականից բացի ֆուտբոլում կա նաեւ ֆինանսական բաղադրիչ»,- Կրիստոֆ Գալտիեի խոսքը մեջբերում է Le10sport.com-ը։
Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն օգոստոսի 21-ին կմրցի «Լիլի» հետ։