ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝  այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին․ Mediahub-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ այցերի ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները և նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը։