Որո՞նք են մատների վրա տհաճ քորի առաջացման պատճառները

Որո՞նք են մատների վրա տհաճ քորի առաջացման պատճառները

Մատների տհաճ քորն ամենից հաճախ առաջանում է կարպալ թունելի համախտանիշի պատճառով։ Ասել է Քլիվլենդի կլինիկայի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար բժիշկ Քերի Լևինը Fox News-ին տված հարցազրույցում։

Լևինը նշել է, որ կարպալ թունելի համախտանիշը սովորաբար զարգանում է ձեռքի կրկնվող, նման շարժումների պատճառով: Բժիշկը բացատրել է, որ պաթոլոգիայի առաջընթացի հետ նյարդը բորբոքվում և այտուցվում է, ինչը հանգեցնում է թունելի ներսում ճնշման և թմրություն, մատների քոր, դաստակի և ափի ցավեր:

Անհանգստության մեկ այլ ոչ ակնհայտ պատճառ Լևինը նշել է B12, B6 և E վիտամինների պակասը: Բացի այդ, ըստ նյարդաբանի, մատների քորը կարող է առաջանալ նյարդերի բորբոքման, նաև Լայմի հիվանդության կամ վարակների պատճառով: Վատ վերահսկվող շաքարախտը կարող է նաև մատների քոր առաջացնել:

Լևինը նշել է, որ պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ, եթե ձեռքերում ցավը, թմրությունն ու քորը չեն անցնում և վատանում են հազի, լարման կամ պարանոցի և ձեռքերի շարժման ժամանակ: Նրա խոսքով՝ այս նշանները վկայում են լուրջ նյարդաբանական խնդիրների առկայության մասին։