Վրաստանն՝ առանց լույս․ ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումը լի է միջադեպերով

Վրաստանն՝ առանց լույս․ ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումը լի է միջադեպերով

Զեստաֆոնիում հոսանքազրկվել է, հոսանքազրկումներ են գրանցվել նաև Աջարիայի և Խարագաուլի գյուղերում։ Հոսանքազրկման մասին տեղեկություններ կան նաեւ Գորիում, ասվում է մի շարք տելեգրամյան ալիքներում։

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։ 

Իշխող «Վրացական երազանքը» ստանում է երկրի խորհրդարանի 150 մանդատներից ավելի քան 90-ը. հայտնել են կուսակցությունից։

Ընտրատեղամասերի 70,9%-ի քվեաթերթիկների մշակման արդյունքներով Վրացական երազանքը հավաքում է ձայների 53%-ը։

Խորհրդարան են մտնում նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ.
«Փոփոխության կոալիցիա»՝ 11,2%
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 9,8 տոկոս,
«Ուժեղ Վրաստան»՝ 9%,
«Գախարիան Վրաստանի համար է»՝ 8,2%։