Որ ախտանշաններն են նախազգուշացնում սրտամկանի ինֆարկտի մասին

Սրտամկանի ինֆարկտն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որը կարող է հանգեցնել ոչ միայն հաշմանդամության, այլև մահվան: Բանն այն է, որ սրտամկանն անդադար աշխատում է՝ օրգաններին արյուն ու թթվածին մատակարարելով, իսկ դրա աշխատանքի խանգարումը կհանգեցնի հյուսվածքների նեկրոզի:
Արյան հոսքի խանգարման դեպքում առաջանում է սրտի իշեմիկ հիվանդություն, որի դրսևորումները կարող են տարբեր լինել՝ սկսած ստենոկարդիայից մինչև կաթված: Սակայն այն կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, քանի որ իշեմիկ հիվանդությունը համարվում է մահացության հիմնական պատճառներից մեկը:
Այնուամենայնիվ այս հիվանդությունը կարելի է կանխարգելել դեռ 30 օր առաջ՝ պարզապես հետևելով օրգանիզմի տված ազդանշաններին: Նույնիսկ եթե այդ ախտանշանները հաճախ չեն դրսևորվում, սա արդեն սրտի առողջության մասին մտածելու պատճառ է: Օրվա ընթացքում ավելի քան 5 անգամ նոպաների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և բուժզննում անցնել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանշան, որոնք կարող են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող նախանշաններ լինել:
1. Հոգնածություն
Եթե նույնիսկ առավոտյան անմիջապես արթնանալուց հետո մարդը հոգնածություն է զգում, իսկ աշխատանքային օրվա ավարտին արդեն գերհոգնած է, ապա հարկավոր է շտաբ բուժզննում անցնել: Սա շատ լուրջ ախտանշան է, որը վկայում է սրտի անբավարարության մասին: Հոգնածությունն առաջանում է գլխուղեղին, թոքերին և սրտին մատակարարվող արյան պակասի հետևանքով:
2. Թուլություն
Սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդներից շատերը խոստովանել են, որ կաթվածից առաջ այնպիսի թուլության զգացում են ունեցել, որ նույնիսկ ի վիճակի չեն եղել թուղթ բռնել: Գրիպին հատուկ անզորության զգացողությունը շատ վտանգավոր ախտանշան է, որը նախազգուշացնում է մոտ ժամանակներում սրտամկանի կաթվածի մասին:
3. Տրամադրության տատանումներ
Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել և չանտեսել անտեղի անհանգստությունը, քանի որ այն սրտի կաթվածի ամենատարածված նախանշաններից է:
4. Հևոց
Եթե նույնիսկ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ուժեղ հևոց է առաջացնում, ապա հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ, քանի որ սրտամկանի ինֆարկտը հաճախ է ուղեկցվում հևոցով ու կրծքավանդակի ցավով:
5. Գլխապտույտ
Բնականոն աշխատանքի համար գլխուղեղն ունի արյան հոսքի կարիք: Արյան շրջանառության խանգարումներն ազդում են ամբողջ օրգանիզմի վրա և հենց սա է պատճառը, որ կաթվածները հաճախ ուղեկցվում են գլխապտույտներով կամ գիտակցության կորստով: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լիենել և սրտի ռիթմի խանգարումների դեպքում անմիջապես բուժզննում անցնել:
6. Սառը քրտինք
Կտրուկ ի հայտ եկող առատ սառը քրտինքը նույնպես բավական հաճախ հանդիպող ախտանշաններից է, ուստի ոչ մի դեպքում չպետք է անտեսվի:
7. Սրտի զարկերի արագացում
Սրտի զարկերի հաճախականության դանդաղեցումը սովորաբար բժիշկներին չի անհանգստացնում՝ ի տարբերություն արագացմանը՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է հևոցով, գլխապտույտներով, թուլությամբ: Հարկ է հիշել, որ առիթմիան շատ վտանգավոր է և կարող է դառնալ կաթվածի և նույնիսկ մահվան պատճառ:
8. Կրծավանդակի կտրուկ ի հայտ եկող ու արագ անհետացող ցավ
Այս ախտանշանը շատերն են անտեսում և հետազոտվում են միայն այն ժամանակ, երբ ախտահարվում են նաև ձեռքերը, մեջքն ու ուսերը: Սակայն հարկ է հիշել որ կրծքավանդակի ցավը սրտի կաթվածի ամենատարածված պատճառն է:
9. Այտուցներ
Ոտքերի այտուցներն ու քաշի ավելացումը ոչ միշտ են առաջանում նստակյաց ապրելակերպի հետևանքով: Սրտամկանը նույնպես կարող է այս կերպ զգուշացնել վտանգի մասին: Օրգանիզմում հեղուկի ավելցուկը վկայում է սրտային անբավարարության մասին:
10. Մարսելախանգարումներ
Ստամոքսի ցավն ու փորափքանքը, որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա, միշտ չէ, որ պայմանավորված են լինում աղեստամոքսային համակարգի խանգարումներով: Սա շատ լուրջ ախտանշան է և, ինչպես և կրծքավանդակի ցավերը, ենթադրում է անհապաղ բուժում:
11. Հազ
Մշտական հազը պայմանավորված է լինում թոքերում կուտակված հեղուկով, սակայն երբեմն այն կարող է ուղեկցվել նաև արյունոտ խորխով, ինչը վկայում է լուրջ խնդիրների մասին: Մշտական հազը սրտային անբավարարության նշան է: Եվս մի լուրջ ախտանշան է սուլոցով ուղեկցվող աղմկոտ շնչառությունը: