Ինչպես նվազեցնել պասիվ ծխելու վնասը․ մասնագետի խորհուրդը

Բժիշկ Սվետլանա Բուրնացկայան պատմել է, թե ինչպես կարող են չծխողները, որոնց սիրելիները ծխում են, նվազեցնել իրենց առողջական վտանգները:
Նա իր առաջարկներով կիսվել է Lenta.ru-ի հետ։
Բուռնացկայան ասել է, որ ծխախոտի վնասակար նյութերի միայն 20 տոկոսն է մտնում ծխողի թոքերը, մնացած 80 տոկոսը տարածվում է օդում ու նստում շրջակա տարածքում:
Բժիշկը զգուշացրել է, որ ծխախոտի ծուխը պարունակում է քիմիական քաղցկեղածինների ամենամեծ քանակությունը՝ ածխածնի օքսիդ և երկօքսիդ, ամոնիակ, ացետոն, ջրածնի ցիանիդ և ֆենոլ։ Այս առումով, նրա կարծիքով, չծխողները պետք է փորձեն նվազագույնի հասցնել սիրելիների այս վատ սովորության վնասը:
Ամեն տարի ծխելու հետևանքները խլում են մոտ մեկ միլիոն պասիվ ծխողների կյանք:
Թերապևտը ծխի թունավորման ախտանիշ է անվանել շնչառական համակարգի, քթանցքի, աչքերի, գլխապտույտի և սրտխառնոցի գրգռումը, որոնք գրեթե անմիջապես ի հայտ են գալիս չծխողների մոտ:
«Հետագայում պարբերաբար պասիվ ծխող մարդը կարող է հանդիպել սիրտ-անոթային, մարսողական և շնչառական համակարգերի հիվանդությունների։ Բացի նոր հիվանդությունների ի հայտ գալուց, պասիվ ծխելը կարող է վատթարացնել գոյություն ունեցող քրոնիկական հիվանդությունների ընթացքը՝ ասթմա, ալերգիա և բրոնխիտ»,- ընդգծել է Սվետլանա Բուրնացկայան։
Հասարակական վայրերում կամ տանը ծխելու վնասը նվազագույնի հասցնելու համար Բուրնացկայան խորհուրդ է տվել, առաջին հերթին, խուսափել ծխել թույլատրելի վայրերում երկար մնալուց, ինչպես նաև ծխողներից անվտանգ հեռավորություն պահպանել՝ առնվազն հինգ մետր:
Նաև, ըստ բժշկի, պետք է ձեր սիրելիների հետ քննարկել բնակարանում կամ տանը, օրինակ՝ պատշգամբում կամ այլ վայրում ծխելու համար նախատեսված հատուկ տարածքների կազմակերպումը։
«Այս տարածությունից դուրս վատ սովորությունը պետք է արգելվի։ Ոչ մի դեպքում չպետք է ծխելու սենյակ ստեղծել խոհանոցում կամ հյուրասենյակում»,- զգուշացրել է բժիշկը։
Ծխախոտի ծուխը նստում ու մնում է բազմոցների և բազկաթոռների պաստառագործության վրա, ինչպես նաև ներծծվում է վարագույրների և այլ գործվածքների մեջ:
«Եթե աստիճանահարթակի ձեր հարեւանները ծխում են, և ծուխը մտնում է ձեր բնակարան, դուք պետք է ճիշտ դիտողություն անեք նրանց և խնդրեք ծխել այլ տեղում: Ավելին, մուտքերում օրենքով արգելված է ծխել»,- եզրափակել է Սվետլանա Բուրնացկայան։