Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի

Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է մերժել դատախազի միջնորդությունը:

Մեղադրող դատախազը միջնորդել էր փոխել Խաչատրյանի խափանման միջոց գրավը։ 

Ըստ նրա` Խաչատրյանը դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, բացակայում է նիստերից, ուղղորդում է դատավարության մյուս մասնակիցներին

Դատավոր Արթուր Մկրտչյանի որոշման համաձայն՝ Խաչատրյանն ունի հիվանդություններ, որոնք հաստատվել են բժշկական փաստաթղթերով, նրա բացակայությունը անհարգելի չէ, քանի որ դրա վերաբերյալ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար: