Ադրբեջանցի բլոգերն Ալիևի կնոջ վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել

Ամբողջ Ադրբեջանը գիտի, որ Ալիևի կինը մարմնավաճառ է։
Այս մասին հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։
Վերջերս, Ջալիլզադեն ևս մեկ սկանդալային հայտարարություն էր արել, այս անգամ՝ ադրբեջանական բանակի վերաբերյալ: Ըստ նրա՝ Ադրբեջանցի զինվորներին սպանում են օրգանների վաճառքի համար:
Սպանված զինվորի հայրը՝ Արիֆ Իսմայիլովը, պատմել է, որ իր որդին օրգանների վաճառքի զոհ է դարձել։ Նրա տեսաուղերձը հրապարակել է բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն։
Նրա խոսքով՝ Ագիլ Իսմայիլովի որդին ծառայել է 2021 թվականին Նախիջևանում՝ N217 զորամասում։ Մեկ տարի և երկու ամիս ծառայելուց հետո նա սկսեց ծնողներին խնդրել մեծ գումարներ ուղարկել, որպեսզի իրեն արձակուրդ տան, իսկ որոշ ժամանակ անց ընտանիքին զանգահարել են ստորաբաժանումից և տեղեկացրել, որ իրենց որդին ինքնասպան է եղել։
Երբ ծնողները ժամանել են բաժին, նրանք արյան կաթիլներ են հայտնաբերել որդու մահճակալի շուրջը, իսկ մարմինը «փորփրված» է եղել. զինվորի մարմնում ոչ մի օրգան չի մնացել։ Բացի այդ, հայրը կարողացել է պարզել, որ որդուն սպանել են բութ կացնով կամ մետաղական այլ առարկայով։
Զինվորական դատախազ Խանլար Վալիևը քողարկում է հանցագործներին. Իսմայիլովը միակ զինվորը չէ, ում սպանել են օրգանների համար։ Նրանից հետո նույն զորամասում նմանատիպ հանգամանքներում սպանվել է եւս մեկ զինծառայող։