Տղամարդը հրաժարվել է հեռուստացույցից և իր նկուղը վերածել հսկայական ակվարիումի

Տղամարդը հրաժարվել է հեռուստացույցից և իր նկուղը վերածել հսկայական ակվարիումի

Մեծ Բրիտանիայում ձկան սիրահար Ջեք Հիթքոթը  իր նկուղը վերածել է 400 բնակիչ ունեցող հսկայական ակվարիումի և դրա վրա ծախսել է 20 հազար ֆունտ (2,2 մլն ռուբլի): Նրա պատմությունը հրապարակում է The Sun-ը։

49-ամյա Ջեք Հիթքոթն ասում է, որ ձկներով հետաքրքրվել է հինգ տարեկանում, երբ ոսկե ձկնիկ էր ձեռք բերել: Նրա հետաքրքրությունը ստորջրյա աշխարհի նկատմամբ խորացավ տասը տարեկանում Բլեքփուլի ակվարիում այցելությունից հետո։ Տարիների ընթացքում ձկան հանդեպ հետաքրքրությունը չի թուլացել, և հասուն տարիքում նա որոշել է մի ամբողջ նկուղ առանձնացնել իր հոբբիի համար։

Հիթքոթը, նրա խոսքով, կառուցել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ակվարիումը: Շինարարությունը  արժեցել է 6500 ֆունտ (713 հազար ռուբլի), սակայն նա չի ափսոսում ծախսած գումարի ու ժամանակի համար։ Ակվարիումի շնորհիվ նա կարողացավ հրաժարվել հեռուստացույցից, իսկ հիմա ձկներին դիտելը նրա գլխավոր զբաղմունքն է։ Տղամարդը հավատում է, որ ձուկն օգնում է իրեն հանգստանալ։